Արտաքին 4 տարի առաջ - 17:17 13-12-2021

Դիմադրություն՝ Բաթումում. ընդդիմությունը գրավել է քաղաքապետի աշխատասենյակը

Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցությունից Բաթումի սակրեբուլոյի (քաղաքային ժողովի) պատգամավորներին այսօր ստիպված են եղել բռնությամբ վտարել քաղաքի քաղաքապետի աշխատասենյակից։ Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավորներն առավոտյան եկել են քաղաքապետ՝ «Վրացական երազանքը» ներկայացնող Արչիլ Չիկովանիի աշխատասենյակ՝ մինչ նրա հայտնվելը աշխատանքի:

Ինչպես գրում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը, ընդդիմադիր պատգամավորները լրագրողներին հայտնել են, որ պատրաստվում են քաղաքապետին հարցեր ուղղել ապօրինի շինարարության, կոռուպցիայի և բիզնեսի տեռորի վերաբերյալ։ Նրանք պնդել են, որ օրեր առաջ Բաթումի օդանավակայանի ավանի շինհրապարակներից մեկում հարձակում է կատարվել գործարար Մերաբ Պարտենաձեի վրա։

Պատգամավորները նշում են, որ տեսագրություն կա, թե ինչպես է Բաթումի քաղաքապետարանի անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալ Բեսիկ Ցեցխլաձեն զենքով գալիս շինարարական օբյեկտ ու սպառնում աշխատակիցներին։

«Ինչո՞ւ պետք է քաղաքապետարանի անվտանգության ծառայության ներկայացուցիչը զինված քայլի՝ ինչպես ավազակային կազմավորման ներկայացուցիչը։ Սա գուցե ձեզ համար նորմալ է, բայց ոչ՝ մեզ համար: Ինչո՞ւ են Բաթումում կառուցվում ապօրինի բազմահարկ մասնաշենքեր, և ինչո՞ւ չեք արձագանքում այս ամենին»,- ասել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից պատգամավոր Ռեզո Խարազին։

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
09:01 «Ինեկոբանկը» հրաժարվել է ՔՊ-ականի դեմ հայցից
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
07:52 Հաջորդ շաբաթ Իրանի հետ բանակցություններ եմ ակնկալում․ Թրամփ
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. տնօրենը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
11:15 Եռաբլուրում բացակայում էին միայն նրանք, ում «թեթև ձեռքով» թշնամին հնարավորություն ստացավ սանձազերծել այդ պատերազմը. Ավետիք Չալաբյան