Արտաքին 4 տարի առաջ - 14:13 13-12-2021

Թուրքիան փորձում է իր տարածքով տեղափոխել չինական բեռնափոխադրումների 30 տոկոսը

Թուրքիան ջանում է Չինաստանից Ռուսաստանի (Սիբիր) տարածքով դեպի Եվրոպա իրականացվող տարեկան 5000 վագոնի հասնող երկաթուղային բեռնափոխադրումների 30 տոկոսն անցկացնել իր տարածքով:

Այս մասին Թուրքիայի խորհրդարանում հայտնել է տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմաիլօղլուն, գրում է ermenihaber-ը։

Նախարարը մասնավորապես նշել է, որ թուրքական գնացքները, որոնք Եվրոպայից Մարմարայով, այնուհետև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային մետաքսե ճանապարհով անցնում են Չինաստան, կարևոր դեր են խաղում միջազգային առևտրում։

«Աշխատում ենք, որպեսզի հյուսիսային գիծ անունով հայտնի Չինաստանից Ռուսաստանով (Սիբիր) դեպի Եվրոպա իրականացվող երկաթուղային բեռնափոխադրումների 30 տոկոսն անցկացնենք Թուրքիայի տարածքով»։

Նախարարը նաև նշել է, որ Թուրքիան նպատակ ունի մեծացնել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ծավալը՝ 2024 թվականի վերջին այն հասցնելով 3 միլիոն ուղևորի և 20 միլիոն տոննա բեռնափոխադրման:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին