Ներքին 4 տարի առաջ - 13:14 13-12-2021

Շուտով մեր տղաները կարող են հրաժարվել Բաքվից վերադառնալ Հայաստան. Ստամբուլյան

Գերիների վերաբերյալ հայտարարություններն ու գործողությունները կարող են պատճառ դառնալ, որ նրանք այլևս չցանկանան Բաքվից վերադառնալ Հայաստան։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նման կարծիք է հայտնել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը` անդրադառնալով գերիների կալանավորման փաստին։

Արդեն հայտնել էինք` դեկտեմբերի 7-ին համացանցում հայտնվեց Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ գաղտնի նկարահանված մի տեսանյութ, որում ԱԺ նախագահը հայտարարում է` գերիների ծնողներն էլ գիտեն, որ իրենց որդիները դասալքություն են արել։ Դրանից հետո հայտնի դարձավ, որ կալանավորվել են նոյեմբերի 16-ին գերեվարված և ՀՀ վերադարձված 4 զինծառայողներ։

«Գերիներին համատարած հերոսացնողը եղել է իշխանությունը` առանց նայելու, թե ինչ պարագայում են գերի ընկել այն ժամանակ։ Հիմա կրկին իշխանությունն է ամբողջական կերպով տանում գերիների ոչ հերոսացման պրոցեսը։ Սրանով իշխանությունն ակնհայտորեն ադրբեջանական շահն է առաջ տանում»,- ասել է Ստամբուլյանը։

Նրա խոսքով` իշխանությունը չի մտածում, թե ինչ տեղի կունենա հետո, երբ Ադրբեջանը տեսնի, որ հայրենիք վերադարձողներին այստեղ կալանավորում են։ Ստամբուլյանը նշեց` մեր տղաները կարող են հրաժարվել Հայաստան վերադառնալուց ու խնդրեն, որ հայտնվեն որևէ երրորդ երկրում։

Պատգամավորը հավելել է նաև` սա լրջագույն միջազգային խնդիրների առաջ կարող է կանգնեցնել ՀՀ-ին։

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը