Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 21:34 10-12-2021

Նշված անձանց պատասխանատվության ենթարկելու գործընթացը կմեկնարկի շուտով․ Արթուր Ղազինյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին 4 ամիս ԱՊՕՐԻՆԻ կալանքի տակ պահելու համար պատասխանատու են ՀՀ գլխավոր դատախազը և կալանքի միջնորդությունը բավարարած բոլոր դատավորները:

Նրանցից և ՈՉ ՄԵԿԸ չդիմեց ՀՀ Սահմանադրական դատարան, չնայած որ առկա էր հիմնավոր և ողջամիտ կասկած ԱԺ պատգամավորներին առանց ԱԺ համաձայնության անազատության մեջ պահելու սահմանադրականության մասով և ՊԱՐՏԱՎՈՐ ԷԻՆ դա անել:

Նշված անձանց պատասխանատվության ենթարկելու գործընթացը կմեկնարկի շուտով:

Հ.Գ. Սահմանադրական դատարան դիմումը ներկայացրել էին ՀՀ ԱԺ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ պատգամավորները՝ կիրառելով իրենց ՄԱՆԴԱՏԻ սահմանադրական լիազորությունը»:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին