Արտաքին 4 տարի առաջ - 10:33 04-12-2021

Ամերիկայում լույս է տեսել Զապել Եսայանի պատմվածքների ժողովածուն

Կալիֆոռնիայի նահանգային համալսարանի Ֆրեզնոյի մասնաճյուղը լույս է ընծայել հայ անվանի գրող Զապել Եսայանի երեք պատմվածքների անգլերեն ժողովածուն։ Գիրքը հրատարակվել է «Բանտարկված գիշերներ․ Բոսֆորից մինչև Գալիպոլի» խորագրով։ Տեղեկությունը հայտնում է Masispost-ը։

Ժողովածուում զետեղված են Եսայանի ոչ շատ հայտնի երեք պատմվածքները՝ 1911-ին Պոլսում գրված «Քողը» և «Բավական է» պատմվածքները և 1928-ին Փարիզում գրված «Մելիհա Նուրի հանըմը»։

Ինչպես նշում է կայքը, այս ստեղծագործությունները մեկ ընդհանուր թեմա ունեն և պատմում են թե՛ հայ, թե՛ թուրք կանանց մասին, որոնք պայքարում են սոցիալական, քաղաքական ու մշակութային անարդար նորմերի դեմ։

Մեկնաբանելով գրքի հրատարակումը` «Հուշամատյան» միության տնօրեն Վահե Թաշճյանն ասել է. «Զապել Եսայանի երեք տպավորիչ աշխատանքները լույս են սփռում թուրքական հասարակության և թուրք-հայկական հարաբերությունների վրա Օսմանյան կայսրության վճռորոշ ժամանակաշրջանում, որը նշանավորվել է պատերազմներով, պարտություններով, տարածքային կորուստներով և հայ ժողովրդի ցեղասպանությամբ»։

Հատորը հրատարակչատան Հայկական շարքի 14–րդ գիրքն է։ Խմբագիրը Նանոր Քեպրանյանն է, թարգմանիչը՝ Կ․ Կոշկարյանը։ Գիրքը հրատարակվել է «Գալուստ Կյուլպենկյան» և «Ֆեսճյան» հիմնադրամների աջակցությամբ։

Զաբել Եսայանը ծնվել է 1878 թվականին Ստամբուլում։ Զբաղվել է գրական, հասարակական գործունեությամբ։

Ադանայի հայկական ջարդերից հետո ստեղծված միջազգային պատվիրակության կազմում գրողը 1909 թվականին մեկնել է Կիլիկիա։ 1911 թվականին լույս է տեսել նրա «Ավերակների վրա» պատմվածքը, որը պատմում է հայերի կոտորածի մասին։

Եսայանը մտավորականների ցուցակում ներառված միակ կինն էր, որին երիտթուրքական կառավարությունը ծրագրել էր ձերբակալել 1915 թվականի ապրիլի 24-ին։ Բայց նրան հաջողվեց խուսափել բանտարկությունից և տեղափոխվել Եվրոպա։ 1933 թվականին նա հաստատվեց Խորհրդային Հայաստանում, դարձավ ստալինյան բռնապետության հալածյալ, բանտարկվեց 1936-ին։ Նրա կյանքի դրամատիկական ավարտը՝ ողբերգական մահվան հանգամանքները, մինչև հիմա հայտնի չեն։ Որոշ տվյալներով` նա մահացել է 1943 թվականին։

Զապել Եսայանը ներառվել է աշխարհի ամենաանվախ կանանց հնգյակում՝ ըստ ամերիկյան Refinery պորտալի։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ