Արտաքին 4 տարի առաջ - 18:45 01-12-2021

Բելառուսը «Գազպրոմի» հետ արձանագրություն է ստորագրել գազի գնի վերաբերյալ

Բելառուսի կառավարությունը և ռուսական «Գազպրոմ» ընկերությունը պայմանավորվել են 2022 թվականին գազի մատակարարման գների շուրջ։ Հանրապետությունը վառելիք կստանա հազար խորանարդ մետրի դիմաց 128,52 դոլարով։ Այս մասին հայտնում է Բելառուսի էներգետիկայի նախարարությունը։

«Բելառուսի համար 2022 թվականին գազի գնի մակարդակը համաձայնեցվել է՝ ելնելով ընթացիկ տարվա պայմաններից. 128,52 դոլար 1000 խորանարդ մետրի համար»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Փաստաթուղթը ստորագրվել է այսօր՝ Սանկտ Պետերբուրգում Բելառուսի էներգետիկայի նախարար Վիկտոր Կարանկևիչի և «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերի հանդիպման ժամանակ։ Նշվում է, որ բնական գազի գնի պահպանումն ընթացիկ տարվա մակարդակով համաձայնեցրել են երկու երկրների նախագահները։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը

Ձեզ գուցե հետաքրքրի