Արտաքին 4 տարի առաջ - 16:36 01-12-2021

Թուրք ընդդիմադիր գործիչ Գյուրջանը կալանավորվել է լրտեսության մեղադրանքով

«Anadolu» լրատվական գործակալության փոխանցմամբ, թուրքական ընդդիմադիր «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցության (DEVA) հիմնադիրներից Մեթին Գյուրջանը երկուշաբթի կալանավորվել է «քաղաքական և ռազմական լրտեսության» մեղադրանքով:

Թուրքիայի զինված ուժերի նախկին զինծառայող Գյուրջանը հայտնի վերլուծաբան է և «Al-Monitor» լրատվական գործակալությունում աշխատում է որպես հոդվածագիր՝ հաճախակի լուսաբանելով զինված ուժերում տեղի ունեցող իրադարձությունները։ Նա ի սկզբանե Անկարայի դատախազության հրամանով ձերբակալվել էր Ստամբուլի իր տանը՝ ուրբաթ վաղ առավոտյան։ Գյուրջանն իր ցուցմունքում հերքել է մեղադրանքները։ «Ես օտարերկրյա դիվանագետներին պաշտոնական ոչ մի գաղտնի տեղեկատվություն կամ փաստաթուղթ չեմ փոխանցել»,- Անկարայի դատարանին ուղղված հայտարարության մեջ նշել է Գյուրջանը:

Հարկ է նկատել, որ Գյուրջանը Թուրքիայում աչքի ընկնող առաջին դեմքը չէ, որին մեղադրում են լրտեսության մեջ։ Բարերար և գործարար Օսման Քավալան չորս տարի է՝ առանց դատարանի ուժի մեջ մտած որոշման կալանավորված է լրտեսության, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը տապալելու մեղադրանքներով։ Երկուշաբթի Քավալան բանտում տված հարցազրույցում լրտեսության անհիմն մեղադրանքները համեմատել էր նացիստական ​​Գերմանիայում տարածված մեղադրական պրակտիկայի հետ:

«Ակնհայտ է, որ նա կարող է խանգարել ինչ-որ մեկի քունն ու հանգստությունը»,- երկուշաբթի ուշ երեկոյան հեռուստատեսային հարցազրույցում ասել է DEVA կուսակցության ղեկավար Ալի Բաբաջանը: Վերջինիս համաձայն՝ DEVA-ն Գյուրջանին իրավական աջակցություն է ցուցաբերելու դատավարության ամբողջ ընթացքում։

Բաբաջանն ընդգծել է, որ որպես արտաքին քաղաքականության և անվտանգության փորձագետ՝ Գյուրջանի աշխատանքը հիմնված է տեղեկատվության բաց աղբյուրների վրա վրա, և նա պետական ​​գաղտնիքներին հասանելիություն չունի։ «Ես ցնցված եմ. Ես ձեր օգնության կարիքն ունեմ»,- ձերբակալության ժամանակ թվիթերյան իր միկրոբլոգում գրել է քաղաքական գործիչը։ Հայտարարությամբ հանդես է եկել նաև Գյուրջանի կուսակից Մուսթաֆա Եներօղլուն՝ նշելով, որ ձերբակալության համար իրավական որևէ հիմք առկա չի եղել:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ