Ներքին 4 տարի առաջ - 15:08 30-11-2021

Պետական պաշտոնյաների բազային աշխատավարձը հաջորդ տարի կմնա նույնը

Հայաստանում նախատեսվում է 2022 թվականին պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը չբարձրացնել, ուժի մեջ կմնա գործող բազային աշխատավարձը:

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովում ստացավ դրական եզրակացություն:

Հանձնաժողովի նիստում նախագիծը ներկայացնելիս ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Վաչե Քալաշյանը նշեց՝ սահմանվում է, որ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը 2022 թվականի համար չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 70 տոկոսից:

«Գործող իրավակարգավորմամբ՝ բազային աշխատավարձը պետք է աճեր նվազագույն անվանական աշխատավարձի 80-120 տոկոս չափով, սակայն կառավարությունը համապատասխան միջոցներ դեռ չունի, որ կարողանանք այդ աճն ապահովել: Եվ անցումային դրույթով 2022-ի համար առաջարկում ենք, որ գործող բազային աշխատավարձը մնա ուժի մեջ, այն է՝ մոտ 66 հազար 140 դրամի կարգի»,-ասաց Քալաշյանը:

Մյուս փոփոխությամբ առաջարկվում է պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող վարժական հավաքներին կամ զինվորական վարժանքներին կամ զորավարժություններին ներգրավվելու ժամանակահատվածում համապատասխան պաշտոնատար անձանց կատարողականի բացասական լինելու կամ այսինքն` կառավարության կողմից սահմանված նվազագույն շեմից ցածր լինելու դեպքում չկիրառել օրենքով նախատեսված սանկցիաները: Դրանք վերաբերում են կամ աշխատավարձի բնականոն աճի կասեցմանը, կամ վարձատրության չվճարմանը, կամ էլ պաշտոնի իջեցմանը: Առաջարկվում է նաև, որ այդ ժամանակահատվածն ընդգրկվի պարգևատրումների իրավունք տվող ժամանակահատվածի մեջ:

Որոշակի պետական ծառայողների խումբ կա, որոնց դեպքում դրույքաչափերը ցածր գործակիցներով են բնորոշվում: Դրանք են օրինակ կրտսեր պետական ծառայողները: Բազային աշխատավարձի նկատմամբ այդ գործակիցների կիրառման դեպքում նրանց վարձատրությունն ավելի ցածր է լինում, քան նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափը: Այդ պատճառով սահմանվել է, որ այդ գործակիցներով վարձատրվող պետական ծառայողների հիմնական աշխատավարձը չի կարող ավելի ցածր լինել, քան ամսական նվազագույն աշխատավարձի անվանական չափը:

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան