Ներքին Խոսք Տեսանյութ 3 տարի առաջ - 18:01 19-06-2023

Աննա Վարդապետյանն ապավինում է միայն «Հ1»-ի լրատվական բազային

Նախորդ անգամ փաստաբանների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանները հեռացվեցին աշխատանքից և մեզ թվաց, թե պետությունը, այս դեպքում՝ ոստիկանական համակարգն հասկացել է, որ դա առանձին, մասնավոր դեպք է և չի կարող կրկնություն ունենալ։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց փաստաբան Մարինա Ֆարմանյանն՝ անդրադառնալով այսօր փաստաբանների իրականացրած ակցիային, երբ փաստաբանները հեռուստացույց էին նվիրել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։

«Բայց Կարեն Ալավերդյանի դեպքում աննախադեպ բան է տեղի ունեցել, խոշտանգվել է ինչպես նրա վստահորդը, այնպես էլ փաստաբանի նկատմամբ կիրառվել են այնպիսի դրսևորումներ և քրեական դատավարության օրենսգրքով արգելված այնպիսի դրսևորումներ են եղել, որ դա իր մեջ պարունակում է քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմեր։

Մեր ակցիայի նպատակն է, որ Գլխավոր դատախազը իրազեկվի, թե ինչ է կատարվում երկրում, որովհետև տեղեկացված չէ, փաստաբաների նկատմամբ բռնության դեպքից։

Նա միայն Հ1-ի լրատվական բազային է ապավինում, մինչդեռ կան նաև այլ լրատվամիջոցներ, այլ ինֆորմացիայի աղբյուրներ, որոնց ալիքները թերթելով՝ հարգարժան դատախազը կտեղեկանա երկրում տիրող իրավիճակի, մասնավորապես, փաստաբանների նկատմամբ բռնությունների մասին»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ