Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:30 24-11-2021

Միշուստինը մաքուր հայերեն է խոսել․Հրապարակ

«Նոյեմբերի 18-20-ը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում Երեւանում գտնվող ՌԴ վարչապետը, ըստ մամուլի, երեկոն անցկացրել է հայկական ջազ միջավայրում՝ «Մալխաս» ջազ ակումբում։ Այդ օրը մայրաքաղաքի կենտրոնի երթեւեկությունը մի քանի ժամ կաթվածահար էր, գրվեց, որ Հայաստան ժամանած վարչապետները՝ Փաշինյանի հետ, Թումանյան փողոցում գտնվող «Մալխաս» ակումբում են, դրա պատճառով են փողոցները փակվել։ Սակայն մենք պարզեցինք, որ Նիկոլ Փաշինյանը ներկա չի եղել ջազ երեկոյին, ջազմեն Լեւոն Մալխասյանը հաստատեց դա եւ ասաց, որ ներկա են եղել ՌԴ, Ղազախստանի եւ Բելառուսի վարչապետները՝ իրենց ուղեկիցների, այդ թվում՝ թիկնապահների հետ։ Թիկնապահները տեղավորվել են ակումբի երկրորդ հարկում, վարչապետները՝ առաջին։

Երեկոն անցել է բավականին մտերմիկ մթնոլորտում։ Հայկական արմատներով Միշուստինը մաքուր հայերեն է խոսել ջազմենի հետ, ապա լուսանկարվել նրա հետ։ Մալխասը չթաքցրեց, որ անակնկալի է եկել ՌԴ վարչապետի հայերենից։ Մինչ նվագելը ներկաներից մեկը կատակել է, թե «ձեր սահմանների հարցը հիմա կախված է նրանից, թե ոնց կնվագի Մալխասը»։ Մալխասի կատարումը հիացրել է վարչապետներին։ Ոգեւորությունն այնքան մեծ է եղել, որ Միշուստինն ասել է՝ շատ բարդ բան է մաեստրոյից հետո նման հանդգնությունը, բայց ինքն էլ է ուզում նվագել։

Մենք հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս էր նվագում ՌԴ վարչապետը, Մալխասն ասաց․ «Բավականին հաջող»։ Պարզվում է՝ ՌԴ կառավարության ղեկավար Միշուստինը ռուսական էստրադայի մի շարք հայտնի կատարողների համար երգեր է հեղինակել»,-գրում է թերթը։

Ամենից շատ դիտված

17:28 «Changan» ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
17:42 Արգենտինացի ֆուտբոլիստի ընտանիքը մահացել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով
14:55 Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները
10:18 TikTok-ում 12 միլիոն դիտում հավաքած տեսանյութից հետո ՌԴ-ում ձերբակալվել է Պուտինին սպառնացող նախկին զինծառայողը
13:17 Ուկրաինան Խերսոնում հարված է հասցրել ավտոբուսային պարկին․ ոչնչացվել է 14 դպրոցական ավտոբուս
11:33 Սպանվել է Ուկրաինայի ԳՇ գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾ
10:10 Ռուսաստանը պետք է առաջինը քայլ կատարի դեպի խաղաղություն. Զելենսկին առաջարկ է փոխանցել Պուտինին
17:13 Կիևը պարտվում է, այդ պատճառով անցել է բացահայտ ահաբեկչական գործողությունների Արևմուտքի աջակցությամբ. Պուտին
13:42 Արման Եղոյանը և Արուսյակ Ջուլհակյանը հավակնում են ԱԺ փոխնախագահի պաշտոնին
11:19 Նեթանյահուն աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին