Արտաքին 4 տարի առաջ - 15:53 19-11-2021

Միշուստինը գագաթնաժողովի ժամանակ նկատողություն է արել Ղրղզստանի իր գործընկերներին

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Ղրղզստանի իր գործընկերներին Երևանում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստում նկատողություն է արել. նրանք խանգարեցին իրեն ելույթ ունենալ։

Այդ պահին ՌԴ կառավարության ղեկավարը ասում էր, որ Ռուսաստանի Դաշնությունը Մոսկվայի թեկնածությունն է առաջադրել 2030 թվականին Համաշխարհային ունիվերսալ ցուցահանդեսը անցկացնելու իրավունքի համար։ Այդ ժամանակ Միշուստինը հայացքը թեքել է դեպի աջ և ընդհատել խոսքը՝ նշելով, որ դահլիճում շատ բարձր են հնչում ձայները։

«Շատ բարձր են: Ընկերներ, ես պարզապես չեմ լսում ինձ»,- ընդգծել է Միշուստինը՝ միաժամանակ ներողություն խնդրելով գործընկերներին արված նկատողության համար։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք