Արտաքին 4 տարի առաջ - 15:57 22-11-2021

«Կուրսկ»-ը խորտակվել է ՆԱՏՕ-ի սուզանավի հետ բախման պատճառով. ծովակալ Պոպով

«ՌԻԱ Նովոստի» ռուսական պետական ​​գործակալությունը հրապարակել է ծովակալ Վյաչեսլավ Պոպովի հետ հարցազրույցը, որը «Կուրսկ» ատոմային սուզանավի աղետի ժամանակ զբաղեցրել է Հյուսիսային նավատորմի հրամանատարի պաշտոնը։ Դրանում Պոպովը պնդում է, որ 2000 թվականի օգոստոսի 12-ին Բարենցի ծովում խորտակված «Կուրսկ» ռուսական ատոմային սուզանավի աղետի պատճառը եղել է ՆԱՏՕ-ի երկրներից մեկի սուզանավի հետ բախումը։ «Կուրսկ»-ում եղել է անձնակազմի 118 անդամ, որոնք բոլորը զոհվել են: Սուզանավի աղետը դարձել է ռուսական նավատորմի ամենամեծ ողբերգություններից մեկը և առաջացրել Ռուսաստանի իշխանությունների և անձամբ Պուտինի խիստ քննադատությունը։

Ծովակալը հայտարարել է, որ իրեն «90 տոկոս հավանականությամբ» հայտնի է ՆԱՏՕ-ի սուզանավի անունը, որն իբր Կուրսկի աղետի մեղավորն է եղել։ Սակայն, ծովակալի խոսքով, «հրապարակավ անուններ հայտնելու համար պետք է ունենալ ապացույցներ և դրանք ներկայացնել», իսկ նա չի կարող դա անել։ Նրա պնդմամբ՝ ՆԱՏՕ-ի երկրներից մեկի սուզանավը հետևում էր «Կուրսկ»-ին և, հավանաբար, չափազանց շատ է մոտեցել նրան, «կամ «Կուրսկ»-ի մանևրն է հանգեցրել կոնտակտի կորստի»։

«Դե, նա լսում է, լսում է, լսում է, լսում և հետևում է. ահա «Կուրսկ»-ը, ահա նավը: Եվ հետո «Կուրսկ»-ը կատարում է ինչ-որ գործողություններ, ինչ-որ մանևր կամ տեխնիկական գործողություններ, որոնք նրա համար փոխվում են՝ կա՛մ անհետանում է, կա՛մ նվազում է աղմուկի մակարդակը: Նա դադարում է տեսնել նրան, փորձում է մոտենալ, որպեսզի նորից լսի, վերահսկի: Իսկ նա այդ ժամանակ շրջադարձ է կատարում, ահա, ահա քեզ բախում: Դե, ես մոդելավորում եմ»,- ասել է ծովակալը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը