Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 19:43 17-11-2021

Բրյուսելում հրկիզել են Բելառուսի դեսպանատունը

Անհայտ անձինք այրել են Բելգիայում Բելառուսի դեսպանատան շենքը։ Այս մասին հայտնում է Բելառուսի պետական ​​BelTA լրատվական գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ միջադեպի պատճառով դիվանագիտական ​​առաքելությունը դադարեցրել է հյուպատոսական հարցերով քաղաքացիների ընդունելությունը։

«Հաշվի առնելով Բելգիայի Թագավորությունում Բելառուսի Հանրապետության դեսպանատան շենքի՝ անհայտ անձանց կողմից հրկիզումը՝ հյուպատոսական հարցերով քաղաքացիների ընդունելությունը տեխնիկական պատճառներով ժամանակավորապես դադարեցվել է»,- ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ։

Դիվանագիտական ​​ներկայացուցչությունը խոստացել է հավելյալ տեղեկացնել, թե երբ կվերսկսվի այցելուների ընդունելությունը։