Երևանում սկսել է գործել սքեյթ պարկ
copy image url

Երևանում սկսել է գործել սքեյթ պարկ

Ներքին 3 տարի առաջ - 23:59 13-11-2021

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ներկայացրել է Երևանի Օղակաձև զբոսայգու հիմնանորոգված 6-րդ գոտին, որի տարածքում կառուցվել է մայրաքաղաքի առաջին սքեյթ-պարկը և շների զբոսանքի այգին:

Օղակաձև զբոսայգու վեցերորդ հատվածը ընդամենը երկու տարի առաջ անխնամ և քայքայված վիճակում էր՝ տարածքի զգալի մասը զավթված էր սրճարաններով և այլ ապօրինի շինություններով, ոռոգման ցանցը փաստացի բացակայում էր, հատակը պատված էր դեռ խորհրդային շրջանից մնացած մաշված սալիկներով, կանաչ ֆոնդն ըստ էության կանգնած էր վերացման վտանգի առաջ:

Երևանի քաղաքապետարանը սկսեց աշխատանքները զուգահեռ բոլոր ուղղություններով: Նախ, Օղակաձև այգու 6-րդ հատվածը՝ ավելի քան 12 հեկտար մակերեսով, ազատվեց ապօրինի շինություններից, բետոնից մաքրվեց ու կանաչապատվեց շուրջ 50 000 քմ տարածք, թարմացվեցին ծառերը, տնկվեց 8600 ծաղիկ, հիմնվեց ավելի քան 4400 քմ սիզամարգ, անցկացվեց նոր լուսավորության ցանց, ներդրվեց ոռոգման նոր համակարգ՝ 5450 գծամետր խողովակներով, սալիկապատվեց այգին նոր մոտեցմամբ և առանձնացվեցին հեծանվուղիներ: Ծրագրի շրջանակում հատուկ այգու համար նախագծվել և տեղադրվել են նստարաններ և աղբամաններ, մաքրվել է Գետառի՝ այգու միջով անցնող հատվածը և կառուցվել է նոր հենապատ:

Քաղաքային իշխանությունը չսահմանափակվեց այգու հիմնարար բարեկարգմամբ, տարածքում կառուցվեց երկու նոր թեմատիկ պարկ՝ Երևանի սքեյթ-պարկը և շների համար նախատեսված պարկը:

Շների պարկը Երևանի բոլոր 12 վարչական շրջաններում կառուցվելիք նմանատիպ զբոսայգիներից առաջինն է, որտեղ կենդանասերները կարող են գալ և ժամանակ անցկացնել: Զբոսայգում կան կենդանիների համար վարժասարքեր, առանձնացված են հատվածներ մեծ և փոքր շների համար:

Իսկ Հայաստանում առաջին սքեյթ-պարկը կառուցվել է միջազգային ամենաբարձր չափանիշներով, բարձրակարգ նյութերով: Այստեղ կա ամֆիթատրոն՝ հանդիսատեսի համար, բուժկետ և սանհանգույց: Տարածքում տեղադրված են ոճային հովհարներ՝ արևային պանելներով, որոնք ապահովում են պարկի գիշերային լուսավորությունը:

Օղակաձև զբոսայգու համալիր բարեկարգման ու թեմատիկ այգիների ստեղծման աշխատանքները կատարվել են Երևան համայնքի բյուջեի միջոցներով և քաղաքի բարեկամների ֆինանսական աջակցությամբ:

«Հավատարիմ մեր նախընտրական ծրագրին՝ վերականգնում և ընդլայնում ենք Երևանի կանաչ տարածքները և հանգստի գոտիները: Աշխատանքները շարունակական են լինելու», - այգու բացմանն ասել է քաղաքապետ Մարությանը:

Նա հատուկ շնորհակալություն է հայտնել ծրագրի աջակիցներին՝ երևանցի գործարար Գագիկ Ալեքսանյանին՝ զբոսայգու կահավորումն ապահովելու համար, Սոչիի քաղաքային խորհրդի անդամ, գործարար Սոս Մարտիրոսյանին՝ շների զբոսայգու հիմնմանն աջակցելու համար, և Ուկրաինայի հայ համայնքի ղեկավար Վիլեն Շատվորյանին՝ սքեյթ պարկի կառուցման ֆինանսավորման համար:

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են
20:20 Փաշինյանի խոսնակը՝ ավտոշարասյան կողմից քաղաքացու վրաերթի ենթարկելու մասին
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
20:15 Նիկոլական քարոզիչները ակտիվ կերպով փորձելու են սա ներկայացնել որպես «դժբախտ պատահար»
12:19 Վարորդները չեն իմացել, որ բեռնատարներում ԱԹՍ-ներ են. Զելենսկին՝ ՌԴ-ի վրա հարձակման մասին
12:32 Լևոն Տեր-Պետրոսյանը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս. ոչ միայն նա, այլև պատմությունն արձանագրելու են՝ Փաշինյանը ազգակործան պատուհաս է
14:18 Թրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2000 զինվոր