Արտաքին 4 տարի առաջ - 12:11 13-11-2021

Կիկաբիձեն ուկրաինացի արտիստներին հորդորել է ելույթ չունենալ Ռուսաստանում

Վրացի երգիչ և կինոդերասան Վախթանգ Կիկաբիձեն ուկրաինացի արտիստներին կոչ է արել հրաժարվել Ռուսաստանում ելույթներից։ Այս մասին արտիստն ասել է ուկրաինական «Սավիկ Շուստերի խոսքի ազատություն» հաղորդման եթերում։

«Բայց նրանք պետք է իրենց կառավարությունից պահանջեն, որ աշխատանք ունենան»,- ասել է Կիկաբիձեն:

Կիկաբիձեն հավելել է, որ ինքը չի մեկնում Ռուսաստան և չի շփվում նրանց հետ, ովքեր դա անում են։

Դերասանը բազմիցս աչքի է ընկել ռուսաֆոբ հայտարարություններով: Նա արդեն տասը տարուց ավելի է չի մեկնում Ռուսաստան և հրաժարվել է ՌԴ նախագահի կողմից շնորհված Ժողովուրդների բարեկամության շքանշանից։

2019թ.-ին Կիկաբիձեն չի կարողացել մասնակցել իր մտերիմ ընկերոջ՝ ռեժիսոր Գեորգի Դանելիայի հրաժեշտի արարողությանը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ