Ավելին 4 տարի առաջ - 21:54 12-11-2021

Բժիշկը նշել է ճարպակալման հիմնական պատճառները

Eat This, Not That! Պորտալը զրուցել է բժիշկ Մեգան Մեշեր-Քոքսի հետ, թե ինչպիսի վարքագիծն է նպաստում 21-րդ դարի հիվանդությանը՝ ճարպակալմանը: Կարդացեք ստորև ներկայացված հինգ խորհուրդները՝ ճարպակալումից խուսափելու համար:

1. Քնի պակաս

Գիշերային ոչ բավարար քունը ոչ միայն հոգնեցնում է մեզ, այլև կարող է հանգեցնել ճարպակալման, ասում է Քոքսը։ «Քնի պակասը երեք անգամ մեծացնում է մետաբոլիկ համախտանիշի հավանականությունը։ Բուժքույրերի առողջության հետազոտությունը ցույց է տվել, որ կարճ քնի տևողությունը (7 ժամից պակաս) կապված է եղել քաշի ավելացման հետ և այդ միտումը պահպանվել է տարիների ընթացքում:

2․ Ուշ քնել

Նույնիսկ բոլոր նրանք, ովքեր քնում են 7 ժամից ավելի, սակայն ուշ են պառկում քնելու, միևնույնն է, գիրանալու վտանգի տակ են:

3. Սնվել օրվա երկրորդ կեսին

Օրվա ընթացքում հորմոնալ փոփոխություններ են տեղի ունենում, որոնք ազդում են նյութափոխանակության վրա։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ օրվա առաջին կեսին սնվող մարդիկ ավելի քիչ են հակված ճարպակալման, քան օրվա երկրորդ կեսին սնվողները։

4, Ֆիզիկական չափավոր կամ բարձր ակտիվության բացակայությունը

Իրականում, նույնիսկ եթե ինչ-որ մեկը ճարպակալման գենետիկ հակվածություն ունի, ֆիզիկական ակտիվությունը կարող է օգնել նվազեցնել գիրության հավանականությունը:

5. Սնունդը՝ որպես զբաղմունք

Մեզանից շատերը ուտում են ֆիլմ կամ հեռուստացույց դիտելիս, սակայն, ըստ բժշկի, սա ամենավատ բաներից մեկն է, որ կարող ենք անել մեր առողջության համար: «Հեռուստացույց դիտելը կամ այլ զվարճանքները ստիպում են մարդկանց ավելի շատ ուտել՝ չհասկանալով, որ արդեն հագեցած են», - ասում է նա։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն