Մամուլ 4 տարի առաջ - 08:33 12-11-2021

ՔՊ-ն շարունակում է զոռբայությունը եւ փորձում զավթել համայնքապետի աթոռը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ Տաթեւում երեկ «Ապրելու երկիր» եւ «Շանթ դաշինք» կուսակցությունների միջեւ կոալիցիոն հուշագիր ստորագրվեց, որով, ըստ էության, պարզ դարձավ, որ համայնքի ավագանու 2 ուժերն այլեւս մեծամասնություն են կազմում, սակայն իշխող ՔՊ-ն շարունակում է զոռբայությունը եւ փորձում զավթել համայնքապետի աթոռը։

Հիշեցնենք, որ Տաթեւում ուժերից եւ ոչ մեկը բացարձակ մեծամասնություն չունի, սակայն շնորհիվ կոալիցիայի, ՔՊ-ն այլեւս ընդդիմություն է։ Օրենքով` համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն է ավագանու առաջին նիստ նշանակում, սակայն ՔՊ գործող համայնքապետ, համայնքապետի թեկնածուն դեռ չի շտապում: Չնայած արդեն փոշմանել են եւ որոշել են վերցնել մանդատները, օրեր առաջ հակառակն էին հայտարարել։

«Շանթ դաշինք» կուսակցության հիմնադիր Շահեն Հարությունյանը երեկ մեզ տեղեկացրեց, որ եթե մինչեւ եկող շաբաթ նիստ չնշանակեն, ապա որպես ավագանիում մեծամասնություն ունեցող ուժ՝ իրենք են դիմելու նիստ հրավիրելու պահանջով։

Ի դեպ, ի տարբերություն Տաթեւի, «Ապրելու երկիր» կուսակցությունը Մեղրիում անհարմար դրության մեջ հայտնվեց: Մեզ ասացին, որ չնայած կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը նախապես ընդունել է Արամ Սարգսյանի առաջարկը, եւ պատրաստ են եղել «Հանրապետություն» կուսակցության թեկնածուի` Բագրատ Զաքարյանի հետ կոալիցիա կազմել ու իրենց 2 մանդատով քաղաքապետի օգտին քվեարկել, սակայն «Ապրելու երկրի» ցուցակի երկրորդ համարն ասել է, որ միայն ՔՊ թեկնածուի օգտին է ինքը քվեարկելու, եւ համագործակցությունը տապալվել է: Զաքարյանն էլ կոալիցիա է կազմել Սամվել Բաբայանի ցուցակով անցած ավագանու անդամների հետ»:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ