Մամուլ 9 ամիս առաջ - 08:20 04-12-2025

ՔՊ-ն մինչև փետրվար ուզում է զավթել Գյումրիում իշխանությունը. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

Չնայած իշխանության ճնշումներին, Գյումրու ընդդիմադիր ավագանին դիմադրում է․ տեւական ընդմիջումից հետո երեկ ավագանին հերթական նիստն է անցկացրել՝ ապահովելով ավագանու բնականոն ընթացքը:

Կալանավորված Վարդան Ղուկասյանի առաջնորդած Կոմունիստական կուսակցության ցուցակից մանդատ է ստացել փոխքաղաքապետի գործավար Սիրանուշ Մելիքյանը: Ղուկասյանին եւ ավագանու մի քանի անդամների կալանավորումից հետո իշխանությունները հետեւողականորեն աշխատում էին ցուցակի հաջորդ թեկնածուների վրա, որ կալանավորված անդամների վայր դրած մանդատները ոչ ոք չվերցնի, ճգնաժամ առաջանա, եւ իշխանությունը զավթելու հնարավորություն ստանան։ Ցուցակում ընդգրկված գործարար եղբայրներին կալանավորեցին, մյուսների վրա էին աշխատում, սակայն Սիրանուշ Մելիքյանը չի հանձնվել։

Տեղեկություններ կան, որ ՔՊ-ն մինչեւ փետրվար ուզում է զավթել Գյումրիում իշխանությունը, որ ընտրությունների ժամանակ ձեռքում ադմինիստրատիվ լծակներ ունենա: Մեր տեղեկություններով, բանակցություններ են ընթանում Մարտուն Գրիգորյանի եւ ավագանու «Մայր Հայաստանի» ղեկավար Կարեն Սիմոնյանի միջեւ, որ համատեղ ուժերով համոզեն Վարդան Ղուկասյանին` հրաժարվել մանդատից ու պաշտոնից, որպեսզի նոր համայնքապետ ընտրեն` հանձին Մարտուն Գրիգորյանի որդուն:

Ամենից շատ դիտված

19:00 Խնդիրը երգը չէր. 10 օր առաջ ամեն ինչ հաստատված էր, հետո տեղեկացրին, որ ելույթս հանել են. Սոֆի Մխեյան
22:38 Փաշինյանը հայտարարում է, որ ՀՀ-ն ագրեսոր է, պատմության ու արդարության սխալ կողմում հայտնված սխալ պետություն. Արամ Քոչարյան
19:29 Կանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ վերջինը  տեղափոխվել է հիվանդանոց
20:07 Ավտովթար՝ Շիրակի մարզում․ «BMW»-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ կա 4 վիրավոր
09:00 Լավ լուր` Սամվել Բաբայանի համար. նա ՔՊ-ում պատգամավորներ ունի
22:46 Պուտինի դիմաց նստելը իմ կյանքի լավագույն օրը չի լինի, բայց ես դա կանեմ. Զելենսկի
07:55 Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ»
11:09 Նախընտրական շրջանում «Նիկո՛լ, դավաճան» բղաված Արտակ Ավետիսյանն արդարացվել է
23:22 Հայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և Թրամփը
07:42 Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»