Ներքին 4 տարի առաջ - 13:33 11-11-2021

Ծովինար գյուղում ասֆալտապատվել է 5-րդ թաղամասի 3-րդ փողոցը

Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվել է 5-րդ թաղամասի 3-րդ փողոցը, 2րդ թաղամասի 6-րդ փողոցի 100-մետրանոց հատվածը եւ բուժամբուլատորիայի շենքի բակը։

Ինչպես տեղեկացրեց Ծովինար համայնքի ղեկավար Մհեր Մարտիրոսյանը, ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 42 միլիոն դրամ, սակայն այն ավարտի է հասցվել շուրջ 38 միլիոն դրամի շրջանակներում, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Ծովինարի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա օգոստոս ամսին եւ ավարտվել հոկտեմբերին։ Ասֆալտապատվել է 600 գծամետր ճանապարհ՝ շուրջ 3 000 քառակուսի մետր մակերեսով։ Շուրջ 500 քառակուսի մետր ասֆալտապատում իրականացվել է Ծովինարի բուժամբուլատորիայի բակում։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը

Ձեզ գուցե հետաքրքրի