Ներքին 4 տարի առաջ - 10:43 10-11-2021

Ինչո՞վ է զբաղված ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը, որի նախագահը ընդդիմադիր պատգամավոր Վահե Հակոբյանն է, այսօր հերթական նիստն է գումարել։ Նիստը, սակայն, վարում է հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը։ Մենք նայեցինք օրակարգն ու պարզեցինք, որ ներկայացված է 14 հարց, որոնք առանձնացված են երկու փաթեթներով, և բոլորն էլ՝ կառավարության կողմից։ Ժամանակին դժգոհում էին, թե Ազգային ժողովը դարձել է կառավարության բերած նախագծերը դակող մարմին, քանի որ խորհրդարանի ընդունած նախագծերի մեծ մասը կառավարության կողմից էին ներկայացված։ Այսօր՝ նոր խորհդրարանում, երբ ընդդիմությունը թվում էր՝ պետք է ակտիվ լիներ նախագծերի հարցում, դարձյալ նույն պատկերն է։ Օրակարգում ընդգրկված բոլոր հարցերը միայն կառավարության կողմից են ներկայացված։ Հետաքրքիր է՝ պատգամավորները տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամների որևէ նախագծի վրա չե՞ն աշխատում, ինչո՞վ են նրանք զբաղված՝ բացի կառավարության բերած նախագծերը դակելուց։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»