Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:42 08-11-2021

Ի՞նչ է իրականում կատարվում Հայաստանի և Արցախի շուրջ․ Արման Աբովյան

ԲՀԿ քաղխորհրդի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ի՞նչ է իրականում կատարվում Հայաստանի և Արցախի շուրջ։

Եթե հակիրճ, ապա բոլոր «երկար-բարակ» գործընթացների մեջ ակնհայտ երևում է մի ընդհանուր գիծ, որը տանում է դեպի Արցախի Հանրապետության քաղաքական ապալեգիտիմացմանը և Հայաստանի Հանրապետության տարածքների օկուպացիան դե յուրե ամրագրելու՛ մեր երկրի հետագա մասնատման լրջագույն սպառնալիքով։

Ինչո՞ւ։

Տեսեք, եկեք հստակ ֆիքսենք Արցախի մասով` 2020 թվականի նոյեմբերի 9-ին հետո ընդհանրապես մենք չեն լսել ՀՀ իշխանությունների կողմից գեթ մեկ արտահայտություն, բառ, ակնարկ որը իր մեջ կպարունակեր Արցախի Հանրապետության ԼԻԱԿԱՏԱՐ և ԱՆՎԵՐԱՊԱՀ անկախության թեզը։

Փոխարենը, մենք լսում ենք, որ Արցախի հարցը պետք է լուծվի հելսինկյան ակտի սկզբունքների ներքո, որը իր մեջ պարունակում է «ազգերի ինքնորոշման" մասին դրույթը։

Սակայն ինչպես կասեր դասականը «սատանան թաքնված է մանրուքների մեջ", և այս պարագայում հստակ երևում է, որ Հայաստանի գերխաղաղասեր իշխանությունները հետևողական տանում են դեպի մի իրավիճակ, երբ Արցախի հիմնախնդիրը ապագայում կդիտարկվի որպես Ադրբեջանի ներքին խնդիր և այս պարագայում "թղթերով" Արցախի մաքսիմալ ինքնորոշման չափը կլինի "մշակույթային ինքնավարություն Ադրբեջանի կազմում" կամ որևէ այլ տարբերակ, որը վերջնականապես կփակի Արցախի և արցախահայության գոյության հարցը։

Ինչ վերաբերվում է Հայաստանի ինքնիշխան տարածքների ներկա և ապագա զավթմանը թուրքերի և ադրբեջանցիների կողմից, ապա այստեղ ուրիշ մեխանիզմներ են կիրառվելու, այսինքն՝ դելիմիտացիա և դեմարկացիա։Կարելի է շատ համոզիչ և լուրջ քննարկել «սկզբունքները», որոնց հիման վրա պետք է իրականացվի չարաբաստիկ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը մեր և թուրքալեզու ցեղերի պետության (Ադրբեջան) միջև,սակայն Հայաստանի Հանրապետության իշխանությունները սկզբունքորեն արդեն համաձայնվել են, որ Հայաստանի սահմանները ճշգրտեցնելու են ոչ թե հայ ժողովրդի և Հայաստանի անվտանգությունը լիարժեք երաշխավորելու սկզբունքներից դուրս գալով, այլ խորհրդային ժամանակների ինչ-որ քարտեզների և սահմանների։

Սա ուղղակի անընդունելի է, քանզի ԽՍՀՄ-֊ի կազմում գտնվող հանրապետությունների տարածքային բաժանումը կառուցվում էր մեկ պետության գաղափարի շուրջ, որոնք չէին արտացոլում ԽՍՀՄ կազմում գտնվող հանրապետությունների միջև անվտանգային կոմպոնենտը։

Այլ կերպ ասած, Հայաստանն այսօր առաջնորդվելու է մի գործիքակազմով, որը իսպառ անտեսում է մեր Հայրենիքի անվտանգային համակարգը և նվազագույնը մեզ դնելու է տոտալ տնտեսական և լոգիստիկ կախվածության մեջ թուրքերի և ադրբեջանցիների կոզմից։

Տրամաբանությունը իշխանությունների հետևյալն է, համաձայնվել փաստացի հանձնել Հայաստանի և Արցախի կենսական տարածաշրջանային և անվտանգային շահերը, փոխարենը ստանալով իբր թե «ապաշրջափակում» և «խաղաղություն»։

Իշխանությունների այս տարբերակը ՛ հասնել խաղաղության անխուսափելի բերելու լրիվ հակառակ հետևանքների,և փաստացի հանձնելով թուրք֊ադրբեջանական տանդեմին արտաքին լոգիստիկ ուղիների վերահսկողությունը Հայաստանի իշխանությունները բերելու են մի իրավիճակի, երբ մենք ազգովի պարզապես դառնալու ենք պանթուրանական ցամաքային «պորտալարի» (Ադրբեջան+Սյունիք+Նախիջևան+Թուրքիա ուղղության) սպասարկող անձնակազմ ։

Մի խոսքով, այն ինչ կատարվում է այսօր «խաղաղության դարաշրջանի» պատրվակով, իրականում բերելու է մեր գլխին միջնաժամկետ կտրվածքով այնպիսի բացասական հետևանքներ,որ նույնիսկ պատկերացնել չի ստացվում ։

Նվազագույնը` պատերազմը ապագայում դառնալու է անխուսափելի, եթե իրադարձությունները շարունակեն զարգանալ այսօրվա իշխանավորների գործելաոճի տրամաբանության ներքո,քանզի թուրքերին և ադրբեջանցիներին բնավ պետք չէ լոկ ճանապարհ կամ միջանցք, իրենց պետք է ԱՆՊԱՅՄԱՆ ուղիղ, առանց «միջնորդների» և տարածաշրջանային խոչընդոտների ցամաքային կապ։

Ամենազավեշտականն այն է, որ ոչ՛ թուրքերը ոչ ադրբեջանցիները չեն թաքցնում իրենց վերջնական նպատակը, մեղմ ասած «չեզոքացնել» իրենց խանգարող հայկական գործոնը տարածաշրջանում, իսկ հայկական գործոնը դա Հայաստանն է, Արցախն է, մենք ենք, մենք բոլորս»։