Մամուլ 4 տարի առաջ - 09:20 06-11-2021

Չպատվաստվածների համար գազի ու էլեկտրաէներգիայի վարձավճարները կթանկանան․ Ժողովուրդ

«Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնում են, որ կառավարությունում ձևավորված հանձնաժողովը, որը զբաղվում է համավարակի ու պատվաստումների հարցերով, օրերս սկսել է բանակցություններ «Գազպրոմ Արմենիա»-ի և ՀԷՑ-ի հետ։

Մեխանիզմներ են մշակում, որպեսզի հետագայում կորոնավիրուսի դեմ չպատվաստված քաղաքացիների համար գազի ու էլեկտրաէներգիայի վարձավճարները թանկացնեն, ընդ որում՝ խոսքը գնում է մինչև 100% թանկացման մասին։ Այսինքն՝ այն քաղաքացիները, որոնք պատվաստված չեն, շուտով ստիպված կլինեն գազի ու էլեկտրաէներգիայի համար վճարել կրկնակի։

Ըստ մեր աղբյուրի՝ չեն թանկանա միայն այն հասցեների գազի ու էլեկտրաէներգիայի վարձավճարները, որտեղ գրանցված անձանց առնվազն 80 տոկոսը պատվաստված է։ Այսինքն՝ անգամ եթե 5 մարդուց բաղկացած ընտանիքում 3-ը պատվաստված են, ապա դա բավարար չէ, առնվազն 4-ը պետք է պատվաստված լինեն, հակառակ դեպքում ստիպված կլինեն 2 անգամ ավել վճարել սպառած գազի ու էլեկտրաէներգիայի համար։

Փաստորեն, կառավարությանը չի հուզում և չի հետաքրքրում նաև այն փաստը, որ շուտով ձմեռ է, և քաղաքացիները ստիպված են լինելու բնակարանների ջեռուցման նպատակով ավելի շատ գազ ու էլեկտրաէներգիա օգտագործել, և քաղաքացիների համար դժվարին այս եղանակին որոշել են թանկացնել գազի ու էլեկտրաէներգիայի վարձավճարները, միայն թե ստիպեն քաղաքացիներին պատվաստվել։

Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրը սա հիմնավորում է Հայաստանում կորոնավիրուսից մահացությունների մեծ թվով, և որ դրա դեմ պայքարի միակ միջոցը պատվաստումն է»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։​

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
10:00 Ուրիշի գործն ամենալավ քոփի անողը դուք եք. Կամոն՝ Պուշկին փողոցի «իբր պատահական» կեղծ հոլովակների ու իրեն նմանակողների մասին
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
09:38 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը