Մամուլ 5 տարի առաջ - 08:55 26-10-2021

Սպասվում է նոր սոցիալական ճնշում, չպատվաստվածների մուտքը Ռուսաստան կարգելվի. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կորոնավարակի դեմ պատվաստվել չցանկացող մեր հայրենակիցների համար, կարծես թե, գալիս է ամենատհաճ պահերից մեկը. հազարավոր մարդիկ չեն կարողանա Հայաստանից դեպի Ռուսաստան գնալ, առանց պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատի:

Երեկ առողջապահության ոլորտի մեր աղբյուրներից նման վերլուծություն ու տեսակետ հայտնեցին: Որպես ասածի վկայություն՝ նշվեց նաեւ այն, որ այս պահին Ռուսաստանը փաստացի «լոքդաունի» մեջ է մեկ շաբաթով, իսկ Մոսկվան անցնում է չորսամսյա հատուկ ռեժիմի: Նման իրավիճակի պատճառը կորոնավարակի տարածման ահագնացող չափերն ու գրանցված մահվան դեպքերի թիվն են: Ճշգրտման համար ասենք, որ խոսքը ոչ թե թեստ տալու եւ քովիդ վարակակիր չլինելը հավաստելու, այլ պատվաստված լինելու մասին է: Մեզ փոխանցեցին նաեւ, որ խնդիրներից մեկը շարունակում է մնալ պատվաստանյութի հետ կապված ՌԴ-Եվրամիություն հակամարտությունը, ու որ ՌԴ-ն ընդունում է պատվաստանյութերի իր արտադրանքով պատվաստված լինելը, ինչպես նաեւ ԵՄ անդամ երկրները չեն ընդունում ՌԴ-ի արտադրանքի պատվաստանյութով պատվաստված լինելը՝ որպես հարցի վերջնական կարգավորում ու լուծում:

Նման իրավիճակը կյանքի կոչելու դեպքում մեր առողջապահական համակարգը կարող է կանգնել լրջագույն խնդրի առջեւ, այն է՝ հազարավոր մարդիկ միանգամից կգնան պատվաստման, ու կգոյանան հսկայական հերթեր, քանի որ Ռուսաստանում աշխատելը շարունակում է մնալ մեր հազարավոր հայրենակիցների ապրուստի հիմնական, եթե չասենք՝ միակ միջոցը, ու նման սահմանափակումը կարող է սոցիալական լուրջ ցնցումների հանգեցնել:

Թերեւս քաղաքացիներին այլ ելք չի մնում, քան պատվաստվելը, հակառակ դեպքում անգամ արատագնա աշխատանքով հանապազօրյա հացի համար գումար վաստակելը կարող է դառնալ անհնարին»։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ