Արտաքին 4 տարի առաջ - 21:31 04-11-2021

Սաակաշվիլին հայտնել է, որ ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում

Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հարցերով լիազոր ներկայացուցիչ Լյուդմիլա Դենիսովան հայտնել է, որ նամակ է ստացել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիից։ Նամակում ասվում է, որ նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, հաղորդել է Դենիսովան Telegram-ում։

Սաակաշվիլին 35 օր է, ինչ հացադուլ է անում վրացական բանտում։

«Այսօր ես նամակ եմ ստացել Ուկրաինայի քաղաքացուց՝ Ուկրաինայի նախագահին առընթեր Բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Միխայիլ Սաակաշվիլիից։ Հացադուլի 35-րդ օրը Միխայիլը հայտնում է, որ իր առողջական վիճակը ծանր է և նախորդ օրն արված հետազոտությունների արդյունքներն անբավարար են»,- ասել է Դենիսովան։

Նա դիմել է Վրաստանի իշխանություններին՝ միջազգային իրավունքի նորմերը պահպանելու և Սաակաշվիլիին անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու կոչով։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա