Արտաքին 4 տարի առաջ - 13:55 02-11-2021

Բուլղարիան Թուրքիայի հետ սահմանին հարյուրավոր զինվորականներ է տեղակայել

Բուլղարիան Թուրքիայի հետ սահմանին 350 զինծառայող է տեղակայել։ Նրանք կաջակցեն ոստիկանությանը՝ անօրինական միգրանտների աճող հոսքը զսպելու գործում։ Այս մասին BTV հեռուստաալիքի եթերում ասել է երկրի պաշտպանության նախարարության ղեկավար Գեորգի Պանայոտովը։

Նախարարը նշել է նաև, որ սահմանին նաև 40 միավոր տեխնիկա է տեղակայվել։

Բուլղարիայի ՆԳՆ տվյալներով, այս տարվա ընթացքում սահմանն ապօրինի հատել է ավելի քան 6.5 հազար մարդ։ Սա երեք անգամ գերազանցում է անօրինական ներգաղթյալների թիվը, որոնք երկիր են մուտք գործել 2020 թվականի ինն ամիսների ընթացքում։

Բուլղարիան Թուրքիայի հետ 260 կմ սահման ունի։ Այստեղ է գտնվում Մերձավոր Արևելքից և Աֆղանստանից ԵՄ երկրներ մուտք գործելու համար անօրինական ներգաղթյալների կողմից օգտագործվող առանցքային երթուղիներից մեկը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը