Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 12:57 01-11-2021

Ռուս խաղաղապահները հասցեական օգնություն են տրամադրել հարկադիր տեղահանվածներին

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները հասցեական օգնություն են հատկացրել Ստեփանակերտում բնակվող հարկադիր տեղահանված անձանց և բազմազավակ ընտանիքներին: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։
«Հումանիտար արձագանքման մասնագետները հասցեական հումանիտար օգնություն են տրամադրել հարկադիր տեղահանված 11 ընտանիքի, այդ թվում՝ բազմազավակ և սահմանափակ կարողությամբ երախաներ ունեցող ընտանիքներին: Գույքը տրամադրվել է «Մերսի» բարեգործական կազմակերպությունների ասոցիացիայի կողմից»,- հայտնել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդին՝ հավելելով, որ ամեն մի ընտանիքի անհատական մոտեցում է դրսևորվում:

Բնակիչներին տրամադրվում են առաջին անհրաժեշտության իրեր՝ հագուստ և կոշիկ երեխաների և մեծահասակների համար, լվացքի փոշի, խոհանոցային պարագաներ, սննդային փաթեթներ, սպիտակեղեն, բարձեր, ծածկոցներ, անձնական հիգիենայի պարագաներ, խաղալիքներ:

Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերից ի վեր հումանիտար օգնություն և բուժօգնություն է հատկացվել ավել քան 6700 կարիքավոր բնակչի:

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին