Ներքին 5 տարի առաջ - 13:36 05-06-2021

Խաղաղապահները 1 շաբաթում մոտ 150 ընտանիքի մարդասիրական օգնություն են տրամադրել

Արցախի ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները կազմակերպել են նպատակային մարդասիրական օգնության առաքում ներքին բռնագաղաթածների և բազմանդամ ընտանիքների համար: Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

«Այսօր տրամադրվել է նպատակային մարդասիրական օգնություն: Մենք այս պարագաների կարիք ունեցող երեք ընտանիքի խոհանոցային հավաքածուներ և սնունդ ենք մատակարարել: Վերոհիշյալ ընտանիքները երեկ մեզ մոտ՝ Քաղաքացիների ընդունելության կենտրոն էին եկել»,- ասել է Մարդասիրական արձագանքման կենտրոնի սպա Ռուսլան Իվանովը:

Ընդհանուր առմամբ, այս շաբաթ ավելի քան 150 ընտանիք նպատակային մարդասիրական օգնություն է ստացել ռուս խաղաղապահներից:

Մարդասիրական արձագանքման կենտրոնի աշխատակիցները նպատակային օգնություն ցուցաբերելու անհատական մոտեցում ունեն: Բնակիչներին տրվում են առաջին անհրաժեշտության իրեր, հագուստ և կոշիկ՝ երեխաների և մեծահասակների համար, լվացքի փոշիներ, գազայրիչներ, խոհանոցային պարագաներ, սննդի հավաքածուներ, անկողնային պարագաներ, անձնական հիգիենայի պարագաներ, խաղալիքներ, ինչպես նաև անհատական բժշկական տուփեր:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը