Ներքին 4 տարի առաջ - 23:19 27-10-2021

ՔՊ-ական գյուղապետներից ոմանք դեմ են Վարդենիսի գործող քաղաքապետ Արամ Մելքոնյանի թեկնածությանը․ hraparak.am

Վահան Զարոյանին Գեղարքունիքի փոխմարզպետի պաշտոնում նշանակումը դժգոհություններ է առաջացրել ՔՊ Վարդենիսի տարածքային կառույցում։ ՔՊ-ական գյուղապետներից ոմանք դեմ են Վարդենիսի գործող քաղաքապետ Արամ Մելքոնյանի թեկնածությանը, որը նախկին մարզպետ Գնել Սանոսյանի հովանավորյալն է, և հույս ունեին որ Վահան Զարոյանը կառաջադրվի քաղաքապետի պաշտոնում։ Զարոյանի՝ փոխմարզպետ դառնալով այդ հույսը վերացավ:

Ըստ հավաստի աղբյուրի՝ չընդունելով Մելքոնյանին, շատ համայնքապետներ որոշել են առաջադրել այլընտրանքային միասնական թեկնածուի, որի անունը դեռ գաղտնի են պահում։ Երեկ նույնիսկ լուր տարածվեց, որ օրվա վերջում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և փոխմարզպետ Վահան Զարոյանը այցելելու են Վարդենիսի ՔՊ գրասենյակ, որտեղ կանչել են նաև մի քանի դժգոհ գյուղապետների և փորձելու են համոզել նրանց, որ հրաժարվեն իրենց պլաններից ու միանան ՔՊ-ին: Գյուղապետներն էլ իրենց հերթին հույս ունեին, որ կկարողանան «տապալել» Արամ Մելքոնյանի թեկնածությունը: Գեղարքունիքի մարզպետարանից սակայն պատասխանում են, որ մարզպետը չի գնալու Վարդենիս:

Ամենից շատ դիտված

22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
17:00 Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է և ավելի մեծ թափով. Կարապետյանը՝ Շաքիի դեպքի մասին
21:44 Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին՝ իրականացնելով նրա սեփական տան երազանքը