Արտաքին 4 տարի առաջ - 21:35 25-10-2021

ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս COVID-19-ի պատճառով սահմանափակումներ ներդնել հնարավորինս շուտ

Երկրներում անհրաժեշտ է արագորեն լրացուցիչ միջոցներ ձեռնարկել կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի ներկայացուցիչը։

ԱՀԿ խոսնակի խոսքով՝ առանձին երկրներ պետք է ինքնուրույն ձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ «վիրուսի փոխանցումը կանխելու համար», և այդ միջոցները պետք է կարգավորվեն՝ կախված իրավիճակից: Այնուամենայնիվ, այս քայլերը պետք է պլանավորվեն այնպես, որ «տեւական ազդեցություն ունենան համաճարակի հետագծի վրա»։

«ԱՀԿ-ն առաջարկում է հնարավորինս շուտ ձեռնարկել լրացուցիչ միջոցառումներ, երբ հիվանդության դեպքերի թիվը սկսում է աճել, և պահպանել դրանք մինչև փոխանցման տեմպերի նվազումը», - ասել է ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Ռուսաստանի իշխանությունների կողմից համաճարակի դեմ պայքարի միջոցառումները։

Ռուսաստանում COVID-19-ի տարածման հետ կապված բարդ իրավիճակի պատճառով հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 7-ը ոչ աշխատանքային օրեր են սահմանվում։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Վլադիմիր Պուտինը։ Այս օրերին դադարեցված է առևտրի, ծառայությունների, հանրային սննդի և այլ ոլորտների կազմակերպությունների աշխատանքը։ Ռուսաստանի ղեկավարը թույլ է տվել շրջանների ղեկավարներին հետաձգել այդ ժամկետները՝ ելնելով սանիտարահամաճարակային իրավիճակից:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
14:20 Ուժեղ կարկուտ՝ Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Ձեզ գուցե հետաքրքրի