Ներքին 5 տարի առաջ - 16:55 14-05-2021

Ռուսական կողմն ինտենսիվ աշխատում է հարցը հնարավորինս շուտ լուծելու ուղղությամբ. Նիկոլայ Պատրուշև

ՀՀ և ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարներ Արմեն Գրիգորյանն ու Նիկոլայ Պատրուշևը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը:

Արմեն Գրիգորյանն նշել է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ոտնձգությունն անընդունելի է, հետևաբար՝ ադրբեջանական զինված ստորաբաժանումները պետք է թողնեն այդ տարածքներն ու վերադառնան ելման դիրքեր. «Ադրբեջանի հավակնություններն անհիմն են, և ըստ խորհրդային շրջանից մնացած քարտեզներ՝ այդ տարածքների հայկական են»:

Անդրադառնալով Հայաստանի կողմից ՀԱՊԿ դիմելու փաստին՝ Արմեն Գրիգորյանը կարևորել է նաև ՀԱՊԿ շրջանակներում անհրաժեշտ մեխանիզմների գործարկման հնարավորությունը՝ հարցի հնարավորինս արագ կարգավորման նպատակով:

Նիկոլայ Պատրուշևն իր հերթին բարձր է գնահատել հայկական կողմի զսպվածությունն այս հարցում՝ կարևորելով լուծման համար բոլոր հնարավոր դիվանագիտական ջանքերի գործադրումը: Նա ընդգծել է, որ ռուսական կողմը բոլոր մակարդակներում ինտենսիվ աշխատում է հարցը հնարավորինս շուտ լուծելու ուղղությամբ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին