Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 19:04 25-10-2021

Եվրախորհրդարանը անվանել է ԵՄ այն միակ երկիրը, որը չի հաղթահարել համաճարակը

Լատվիացի եվրապատգամավոր և Ռիգայի նախկին քաղաքապետ Նիլ Ուշակովը հայտարարել է, որ Լատվիան ԵՄ միակ երկիրն է, որը չի հաղթահարել համաճարակը նույնիսկ զանգվածային պատվաստումների մեկնարկից հետո:

ԵՄ-ում կորոնավիրուսի տարածման առումով Լատվիան այժմ առաջին տեղում է: Հանրապետությունում գործում է արտակարգ ռեժիմ:

«Ստացվեց, որ մենք դարձանք ԵՄ առաջին և միակ երկիրը, որտեղ կառավարությունը չհաղթահարեց վիրուսի տարածումը անգամ զանգվածային պատվաստումների սկսվելուց հետո։ Արդյունքում, մենք այժմ ավելի քան երբևէ կախված ենք ԵՄ-ի աջակցությունից», - ասել է Ուշակովը լրագրողին:

Նա հավելել է, որ իր գործն է թույլ չտալ, որ օգնությունը սխալ չարաշահվի։

Ավելի վաղ Լատվիայում ուժի մեջ է մտել պարետային ժամ՝ COVID-19-ի տարածման հետ կապված բարդ իրավիճակի պատճառով։ Սահմանված սահմանափակումները վերաբերում են երկրի բոլոր քաղաքացիներին՝ անկախ նրանից՝ նրանք պատվաստվել են կորոնավիրուսի դեմ, թե՝ ոչ:

Ամենից շատ դիտված

20:30 Քննարկումը փակ է. երկաթուղու վրա ծախսված փողերը գերչափազանցված են․ տնտեսագետ
19:46 4000 դրամի փոխարեն՝ 30 000. բաժանորդները բողոքում են «Վեոլիա Ջրի» կրկնակի ու եռակի հաշիվներից
19:24 Դուք ձեր էժան քաղաքական խարդավանքներով անշնչացրիք Արսեն Գևորգյանին, դուք վշտի ռահվիրաներ եք. Գառնիկ Դավթյան
18:50 Դատախազությունը հաղորդում է ներկայացրել Փարաքարի համայնքապետի սպանության մեջ մեղադրվողի աղմկահարույց պնդումների վերաբերյալ
12:00 Ի՞նչ կասի Պուտինը Փաշինյանին առաջիկա հանդիպումներում
18:57 Ավելի լավ է հեռու մնաք. կրթության փորձագետը՝ Ավինյանի առաջարկի վտանգների մասին
20:10 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Արմավիրում. 3 հոգի սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածներից տեղափոխվել է ԲԿ
22:43 Սահմանադրության համար պատերազմ չի լինում, թող այս թեզը առաջ չտանեն. Աննա Գրիգորյան
07:15 Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում․ «Ժողովուրդ»
22:24 Նիկոլ Փաշինյանը զբաղված է Հայաստանի ազգային պետության կազմաքանդումով. Լևոն Զուրաբյան