Երևան +16°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 18:43 15-10-2021

Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարով գազի մատակարարման համաձայնագիր է ստորագրվել

Ադրբեջանն ու Թուրքիան համաձայնություն են ձեռք բերել Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարով (Հարավկովկասյան գազամուղ) լրացուցիչ 11 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարման հարցով:

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը նշել է, որ համաձայնագիրը կգործի մինչև 2024 թվականը:

Բացի դրանից, Դոնմեզը հերքել է այն տեղեկատվությունը, թե իբր Թուրքիան գազը ձեռք է բերում բարձր գներով՝ նշելով, որ թուրքական BOTAS ընկերության գնման գինը համապատասխանում է միջազգային շուկայում առկա ցուցանիշներին և կազմում է 1300 դոլարից պակաս 1000 խորանարդ մետրի համար: