Արտաքին 5 տարի առաջ - 17:42 15-10-2021

Սոբչակը կորցրել է աշխատանքը Ամերիկայում՝ մահաբեր ավտովթարից հետո

Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը վերջին պահին կորցրել է Ամերիկայում հետաքրքիր աշխատանքային պայմանագիրը: Նախկին ռեալիթի-շոուի աստղը և հանցագործների հետ սկանդալային հարցազրույցների հեղինակը պետք է վարեր ԱՄՆ-ում «Ռուսաստանյան միսս Ամերիկա» գեղեցկության մրցույթը, որում պետք է ընտրեն 2021 թվականի ռուսական արմատներով ամենագեղեցիկ ամերիկուհուն:

Սոբչակը պետք է մեկներ Նահանգներ անցած հանգստյան օրերին Սոչիում աշխատելուց անմիջապես հետո, որն ավարտվեց ողբերգությամբ: Հիշեցնենք, որ Սոբչակը համերգ էր վարել Սև ծովի ափին նոր էլիտար բնակելի համալիրի կառուցման կապակցությամբ, իսկ հետդարձի ճանապարհին, շտապելով օդանավակայան, հայտնվել ՃՏՊ-ի մեջ: Աստղին փոխադրող տաքսու վարորդը կորցրել էր մեքենայի կառավարումը և հայտնվել հանդիպակաց գոտում, որի ժամանակ բախվել էր մեկ այլ մեքենայի:

Ուղևորներից մեկը տեղում մահացել էր, երկրորդը և վարորդը ծանր վնասվածքներ էին ստացել: Տաքսու վարորդն ամբողջությամբ ընդունել է իր մեղքը և հայտարարել, որ իրեն ոչ ոք չի հրամայել շտապել և խախտել երթևեկության կանոնները: Սոբչակը ևս վստահեցրել է, որ տաքսու վարորդին չի տվել ավելի արագ վարելու հրահանգներ, և որ նա ինքն է նման որոշում կայացրել: Այնուամենայնիվ, լրագրողները պարզել են, որ մահաբեր վթարի մեջ մեղադրվող Օլեգ Ցոյը նախկինում երբեք չի եղել անուշադիր վարորդ, և ճանապարհին նման պահվածքը նրան հատուկ չէր:

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին