Երևան +14°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 09:44 14-10-2021

Թուրքիան հայտարարել է իրանական լրտեսական ցանցի բացահայտման մասին

Թուրքական անվտանգության ծառայության աղբյուրները հայտնել են երկրի Վան նահանգում իրանական լրտեսական ցանցի բացահայտման մասին:

Anadolu գործակալությունը հաղորդել է ութ ձերբակալվածների մասին: Համատեղ գործողությունն իրականացվել է Թուրքիայի ոստիկանության և ազգային հետախուզական կազմակերպության կողմից:

Ըստ աղբյուրների, ձերբակալվածները փորձել են անօրինական ճանապարհով հայրենիք վերադարձնել իրանցի նախկին զինվորականին և գերեվարվել են այս միջոցառման ընթացքում: