Արտաքին 4 տարի առաջ - 22:11 16-06-2022

Նիդեռլանդները հայտարարել է ռուս գործակալի բացահայտման մասին

Նիդեռլանդների ընդհանուր հետախուզության և անվտանգության ծառայությունը (AIVD) հայտարարել է Հետախուզության գլխավոր վարչության գործակալի բացահայտման մասին, որը պատրաստվում էր աշխատանքի անցնել Հաագայի միջազգային քրեական դատարանում:

Ըստ հետախուզության՝ ռուսի անունը Սերգեյ Վլադիմիրովիչ Չերկասով է, նա ներկայացել է որպես Վիկտոր Մյուլլեր Ֆերեյրա անունով բրազիլացի՝ օգտագործելով կեղծ փաստաթղթեր։ Մամուլի հաղորդագրության մեջ բացատրվում է, որ խոսքն ապօրինի հետախույզի մասին է. նման գործակալները երկար տարիների վերապատրաստում են անցնում, ուստի նրանց բացահայտելը շատ դժվար է: Ռուս գործակալները ձևացնում են, թե այլ պետությունների քաղաքացիներ են՝ ռուսների համար անհասանելի տեղեկություններ ստանալու համար, ասվում է մամուլի հաղորդագրությունում։

Ըստ հետախուզության ղեկավար Էրիկ Աքերբումի՝ տղամարդուն ձերբակալել են Նիդեռլանդների օդանավակայանում, հայտարարել անցանկալի անձ և հաջորդ չվերթով հետ ուղարկել Բրազիլիա, որտեղ նրան սպասվում է դատավարություն:

Ռուսաստանի Դաշնության պաշտոնական մարմինները հոդվածի հրապարակման պահին չեն մեկնաբանել հոլանդական հետախուզության հայտարարությունները։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին