Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 16:43 30-06-2021

Նիդեռլանդները մեղադրել է Ռուսաստանին Սև ծովում հետախուզանավի գրոհի իմիտացիայի համար

Ռուսաստանի զինվորականները Սև ծովում հոլանդական նավի վրա գրոհի իմիտացիա են արել: Միջադեպը տեղի է ունեցել բռնակցված Ղրիմի ափերի մոտ, հունիսի 24-ին: Ռուսական կործանիչներն ու ռմբակոծիչները, զինված հրթիռներով և ռումբերով, հինգ ժամ «Էվերտսոն» հետախուզանավից վտանգավոր մերձությամբ թռչում էին, որից հետո նրա էլեկտրոնային սարքավորումները շարքից դուրս են եկել, հայտարարել է Թագավորության պաշտպանության նախարարությունը:

Նիդեռլանդների պաշտպանության նախարար Անկ Բեյլևելդը ռուս զինվորականների պահվածքն անվանել է «անպատասխանատու»: Նրա խոսքով, միջադեպը կարելի է որակել որպես «ագրեսիվ գործողություն»: Հաագան մտադիր է քննարկել Մոսկվայի հետ կապված իրավիճակը դիվանագիտական մակարդակում: Գրոհի իմիտացիան տեղի է ունեցել չեզոք ջրերում, նավը լիարժեք իրավունք է ունեցել գտնվելու այնտեղ, հայտարարել է նախարարը:

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը