Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:19 13-10-2021

Իշխանությունն արդեն լուծել է Գյումրիում ընտրությունների հարցը․ համայնքապետի պաշտոնակատար նշանակվել է իշխանական թեկնածուի մտերիմը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Դեռ երեկ՝ հոկտեմբերի 12-ին, հայտնեցինք, որ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, նշանակվել են մի շարք համայնքապետերի ժամանակավոր պաշտոնակատարներ, որոնց թվում էր նաեւ Ալբերտ Մարգարյանը, որը նշանակվեց Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Ըստ մեր հավաստի աղբյուրների՝ Ալբերտ Մարգարյանը Շիրակի գործող մարզպետ, Գյումրու քաղաքապետի իշխանական թեկնածու Հովհաննես Հարությունյանի մտերիմն է եւ համայնքապետի պաշտոնակատար նշանակվելուց հաշված ժամեր անց քաղաքապետարանում լծվել է ակտիվ քարոզարշավի՝ բնականաբար ի օգուտ Հովհաննես Հարությունյանի։

Այսպիսով, իշխանությունները, հին ու բարի խնամի-ծանոթ-բարեկամ ընթացակարգով պետական բարձրաստիճան պաշտոնյաներ նշանակելով, փորձում են ամեն կերպ վերահսկել հոկտեմբերի 17-ին Գյումրիում կայանալիք ընտրությունների ընթացքը։ Իսկ հաշվի առնելով ընտրություններին մասնակցող ընդդիմադիրների պասիվ կեցվածքն ու թվացող անտարբերությունը՝ կարելի է ենթադրել, որ գրեթե բոլորն արդեն հաշտվել են ընտրություններում իշխանական թեկնածուի հաղթանակի հետ։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից