Մամուլ 5 տարի առաջ - 13:21 11-10-2021

Ո՞վ է «Ապրելու երկրի» թեկնածուն Վանաձորում

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Վանաձորում սպասվելիք ՏԻՄ ընտրություններին մասնակցելու է նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը ռեբրենդինգ եղած «Առաքելություն» կուսակցությունն է, և որի հովանավորը ռուսաստանում բնակվող հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանն է։ Ի սկզբանե լուրեր էին պտտվում, որ կուսակցության թեկնածուն լինելու է միասնական սոցիալական ծառայության Վանաձորի բաժնի ղեկավար Արմեն Այվազյանը, սակայն կուսակցությունում որոշում են փոխել և, ըստ ամենայնի, եթե Այվազյանը կուսակցության ցուցակով առաջադրվի էլ, ապա առաջին համարը չի լինի։ Վանաձորի մեր աղբյուրներն ասում են, որ կուսակցության ցուցակը գլխավորելու է Վանաձորում կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Դիետ» ՍՊԸ-ի սեփականատերը՝ Արտավազդ Ալավերդյանը, վերջինս Վանաձորում հեղինակություն ունեցող դեմքերից է։ Հատկանշական է, որ այս տարվա հունիսին մարզպետ Արամ Խաչատրյանը, որն էլ , ըստ ամենայնի, կգլխավորի ՔՊ ցուցակը, այցելել էր «Դիետ» ՍՊԸ, և ասում են, որ Ալավերդյանն ու Արամ Խաչատրյանը միմյանց հետ բավականին ջերմ հարաբերություններ ունեն։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ