Մամուլ 3 տարի առաջ - 09:03 21-07-2023

Գոռ Գեւորգյանը՝ «Ապրելու երկրի» ցուցակում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու որոշում կայացրած բոլոր կուսակցություններն այս օրերին ցուցակներ են կազմում, փաստաթղթերը կարգի բերում, իրենց քարոզչական թիմերը ձեւավորում: Մենք տեղեկացանք, որ «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակում է լինելու նաեւ 2020 թվականի պատերազմից անմիջապես հետո առաջինը ԱԺ «Քաղպայմանագիր» խմբակցության կազմից դուրս եկած Գոռ Գեւորգյանը:

Նա 2020 թ. դեկտեմբերի 1-ին հայտարարություն էր տարածել` նշելով.
«Մեր պետության առջեւ ծառացած մի շարք առանցքային եւ խնդրահարույց հարցերի շուրջ առկա սկզբունքային տարաձայնություններից ելնելով` որոշում եմ կայացրել դուրս գալ «Իմ քայլը» խմբակցությունից` որպես անկախ պատգամավոր շարունակելով ընտրողներիս առջեւ ստանձնած պարտավորություններիս կատարումը… շարունակելու եմ ուժերիս ներածի չափով ծառայել հայրենիքիս»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ