Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 11:59 11-10-2021

Իրաքը հայտարարել է ԻՊ-ի նախկին ղեկավարի տեղակալի ձերբակալության մասին

Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազիմին հայտարարել է «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպության նախկին առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի տեղակալի՝ Սամի Ջասիմի ձերբակալության մասին: Այս մասին քաղաքական գործիչը հաղորդել է Twitter-ի իր էջում:

Վարչապետի խոսքով, Ջասիմը զբաղվում էր կազմակերպության ֆինանսավորմամբ: