Ներքին 4 տարի առաջ - 22:33 09-10-2021

Դավիթ Բեկում տեղի է ունեցել մանկապարտեզի վերաբացման արարողություն

Հոկտեմբերի 9-ին սահմանամերձ Դավիթ Բեկ գյուղական բնակավայրում տեղի է ունեցել գյուղի մանկապարտեզի վերաբացման արարողությունը, որին ներկա է գտնվել նաև Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը: Համայնքի ղեկավարը տնօրենի ուղեկցությամբ շրջել է մանկապարտեզի խմբասենյակներում, ծանոթացել շենքային, գույքային և ուսումնադաստիարակչական պայմաններին: Տնօրենի ներկայացմամբ՝ մանկապարտեզում կեցության, ուսումնառության ու ստեղծագործական ձիրքերի զարգացման համար ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները:

Անճանաչելիորեն փոխված նախադպրոցական այս կառույցը հոկտեմբերի 1-ից արդեն իսկ իր տանիքի ներքո է համախմբում 14 նախադպրոցականների և առավել գեղեցիկ ու հարմարավետ պայմաններում կազմակերպում նրանց կրթությունն ու հանգիստը:

Մանկապարտեզն ամբողջովին կահավորվել է «Չաարատ Կապան» ՓԲ ընկերության աջակցությամբ, իսկ անհրաժեշտ կենցաղային և գրասենյակային պարագաններով ապահովվել՝ համայնքի միջոցներով:

Մանկապարտեզի վերանորոգումն ու վերակառուցումը իրականություն է դարձել համայնք-պետություն համագործակցության արդյունքում:

Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը՝ 23 719 560 ՀՀ դրամ, որից

ՀՀ կառավարության ներդրումը՝ 65% կամ 15 417 714 ՀՀ դրամ,

Կապան համայնքի ներդրումը՝ 35% կամ 8 301 846 ՀՀ դրամ։

Շինարարական կազմակերպությունը՝ «ՎԻԿԱՐՏ» ՍՊԸ։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

14:55 Մանվել Սարիբեկյանը մոլորվել ու հայտնվել էր Ադրբեջանում. նրան ներկայացրել էին՝ որպես դիվերսանտ, խոշտանգել, սպանել
14:34 Փաշինյանի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվել
17:59 Ժամերով հերթ ենք կանգնում, բժիշկներն էլ քմահաճույքով են աշխատում․ ահազանգ
18:46 Թագադրվելուց կարճ ժամանակ անց՝ ողբերգական մահ․ ռոդեոյի 22-ամյա թագուհուն հարվածել է կայծակը
15:53 Շիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. վարորդը տեղում մահացել է
18:19 Երևանում՝ «MG» սուպերմարկետի մոտ, հրդեհ է բռնկվել վագոն-տնակում․ այն վերածվել է մոխրակույտի
19:42 Երևանում ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ Bentley-ում հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
11:49 Արտարժույթի շուկայի այսօրվա պատկերը․ դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները