ԵՄ երկրները պահանջում են հետաքննել գազի գնի թռիչքաձև աճի պատճառները
copy image url

ԵՄ երկրները պահանջում են հետաքննել գազի գնի թռիչքաձև աճի պատճառները

Արտաքին 3 տարի առաջ - 13:47 06-10-2021

Իսպանիայի, Հունաստանի, Չեխիայի, Ռումինիայի և Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով հետաքննել Եվրոպայում գազի գնի ռեկորդային աճի պատճառները:

Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարության կայքում:

«Եվրոպական միության գազի շուկայի հետագա գործունեության համար անհրաժեշտ է հետաքննություն անցկացնել՝ հասկանալու, թե ինչու են գազի ընթացիկ պայմանագրերն անբավարար առկա պահանջարկը բավարարելու համար»,- ասված է համատեղ հայտարարության մեջ:

Նաև, հնգյակը հանդես է եկել ի աջակցություն էլեկտրաէներգիայի եվրոպական շուկայի բարեփոխման:

Ամենից շատ դիտված