Ներքին 4 տարի առաջ - 14:21 04-10-2021

Գորիս-Կապան ճանապարհահատվածում ադրբեջանական ոստիկանական կետը Հայաստանի Հանրապետության տարածքում չէ. ՔՊ-ական պատգամավոր

Գորիս-Կապան ճանապարհահատվածում ադրբեջանական ոստիկանական կետը Հայաստանի Հանրապետության տարածքում չէ, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին` այդ դեպքում որտե՞ղ է գտնվում, իշխանական պատգամավորն էլ արձագանքեց. «Ո՞նց որտեղ է գտնվում... էդ ճանապարհը, նորից եմ կրկնում, մի քանի տեղ անցնում է ադրբեջանական տարածքով»։

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասածին, որը նշել էր, թե «չոքած վիճակում հարմար չէ բանակցել», Ղալումյանը նշեց. «Էդ Ռոբերտ Քոչարյանի կարծիքն է, չեմ կիսում ես էդ կարծիքը։ Այո, պարտված ենք համարում ինչպես իշխանությանը, այնպես էլ ընդդիմությանը, ամբողջ պետությանը»։

Պատգամավորն ասաց, թե, այո, կարելի է մարդասիրական մղումներից ելնելով՝ քարտեզները հանձնել Ադրբեջանին, փոխարենը ստանալ բոլոր գերիներին։

«Մենք մի քանի հարյուր գերի չենք ունեցել, չունենք, մենք գերիներ ունենք, թիվը չգիտեմ, մի քանի հարյուր հաստատ չէ», - ասաց նա։

Ղալումյանը վստահեցրեց, թե Գորիս-Կապան ճանապարհով երթևեկելիս իրեն անվտանգ է զգացել։

«Սահմանային խնդիրներ միշտ էլ եղել են, եթե սահմանագծում-սահմանազատում չլինի, խնդիրները լինելու են», - ասաց նա։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում