Ավելին 5 տարի առաջ - 15:32 03-10-2021

Կենսաբանները ճարպակալման նոր պատճառ են հայտնաբերել

ԱՄՆ-ի Վիրջինիայի համալսարանի գիտնականները գեներ են հայտնաբերել, որոնք ազդում են ավելորդ քաշի ավելացման վրա։ Այս մասին հայտնում է համալսարանի մամուլի ծառայությունը: Ուսումնասիրության արդյունքները հրապարակված են PLOS Genetics գիտական ​​ամսագրում:

Ըստ գիտնականների՝ նրանք հայտնաբերել են 293 գեն, որոնք կարող են ազդել մարդու մարմնի քաշի վրա: Նրանք լաբորատոր եղանակով մեկուսացված գեները բաժանել են երկու խմբի․ գեներ, որոնք կարող են ճարպակալում առաջացնել և գեներ, որոնք կարող են կանխել այն: Ինչպես պարզվել է, 14 գեն քաշի ավելացման են հանգեցնում, և միայն երեքը կարող են դա կանխել:

«Մենք ակնկալում ենք, որ մեր հայտնաբերած նոր գեները կարագացնեն ճարպակալման բեռը նվազեցնող բուժման զարգացումը», - ասում է Էյլին Օ՛Ռուրկը UVA արվեստների և գիտությունների քոլեջից։

Հստակեցվում է, որ փորձագետները հետազոտություններ են անցկացրել ճիճուների վրա, որոնք ունեն մարդկանց ընդհանուր գեների մոտ 70%-ը:

Ավելի վաղ Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան ասել էր, որ ռուս երեխաների մոտ ճարպակալման տարածվածության աճի միջին տարեկան տեմպը կազմում է տարեկան գրեթե 9%, իսկ դեռահասների դեպքում ՝ 7.6%:

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
23:23 Ֆրանսիայում դպրոցականների բողոքի շարժումը կարող է նոր թափ ստանալ
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի