Արտաքին 5 տարի առաջ - 17:58 13-09-2021

Չափից ավելի ուտելը ճարպակալման հիմնական պատճառը չէ. գիտնականներ

Միացյալ Նահանգների հետազոտողները հրապարակել են գիտական ​​աշխատանք, որում նշում են, որ ավելորդ քաշի հիմնական պատճառը չափից ավելի ուտելը չէ: Համապատասխան հոդվածը հրապարակվել է American Journal of Clinical Nutrition ամսագրում:

Ավելի քան 100 տարի դիետոլոգները ելնում էին էներգետիկ բալանսի մոդելից, որի համաձայն՝ քաշի ավելացումը կապված է այն բանի հետ, որ մարդը ավելի շատ էներգիա է կուտակում, քան ծախսում է: Դրա փոխարեն Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները՝ Դևիդ Լյուդվիգի գլխավորությամբ, առաջարկում են հիմնականը համարել ածխաջրա-ինսուլինային մոդելը: «Երբ երեխաների մոտ սկսվում է արագ աճի շրջանը, նրանք օրական սպառում են հազար կալորիայով ավելի: Բայց ի՞նչն է այստեղ առաջնային. սնունդը առաջացնում է ա՞ճ, թե՞ աճն է ստիպում քաղց զգալ»,- ասում է հետազոտողը:

Ածխաջրա-ինսուլինային մոդելը ճարպակալման մեծ մեղքը բարդում է սնվելու ժամանակակից մոդելի վրա՝ բարձր գլիկեմիկ բեռնվածությամբ, որոնք հարուստ են արագ ածխաջրերով: Գլիկեմիկ բարձր ինդեքս ունեցող սննդամթերքները ներառում են, առաջին հերթին, խմորեղեն, քաղցրավենիք և ֆասթֆուդ: Այդպիսի մթերքները երբ առատորեն սպառվում են, առաջացնում են հորմոնալ ռեակցիաներ, որոնք փոխում են մարդու նյութափոխանակությունը՝ նպաստելով ճարպերի կուտակմանը, քաշի ավելացմանը և ճարպակալմանը:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան