Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 6 ամիս առաջ - 21:00 18-03-2026

Նիկոլի լփլփալով ուտելը զզվանք ա առաջացնում․ հարցում

Նիկոլ Փաշինյանը սոցիալիական հարթակներում շարունակ ցույց է տալիս իր կյանքը, առօրյան, զբաղմունքները։ Նա սոցցանցի իր էջերում կիսվում է հեծանիվ քշելուց մինչև ինչ-որ բան ուտելու պահերով։ Վերջին շրջանում նա կարծես թե դադարեցրել է հեծանիվ քշելը ցուցադրելը, դրա փոխարեն ակտիվ ցուցադրում է, թե ինչ է ուտում։

Նախ ՔՊ ավտոբուսում Նիկոլ Փաշինյան թիմակիցների հետ կարկանդակ, եգիպտացորեն, լավաշ, թթու լավաշ կերավ, որին արդեն հաջորդեցին կառավարական առանձնատնից ուտեստների համտեսման տեսանյութերը։ Այս ամենը հանրության շրջանում լայն արձագանք գտավ՝քննարկումների և քննադատությունների առիթ հանդիսանալով։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն ամեն օր ցույց տալիս, թե ինչ ճաշ է ուտում։ Ի՞նչ եք զգում դա տեսնելիս»։

Հարցվածների մի մասը նշեց, որ դա անշնորհքություն է, որոշներն էլ ասացին, որ դա նորմալ է։

«Ինձ չի հետաքրքրում ո՛չ ինքը, ո՛չ իրանց կերած ճաշերը, ոչ մեկինը ընդ որում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դա տեսնելիս մարդիկ բարկանում են։ «Որովհետև ջիջիլ ա քցում չուտողներին, ասում ա՝ տեսեք ես ուտում եմ, դուք չեք ուտում։ Ջղայնանում ենք, ներվայնանում ենք, որ տենց ուտելով ման ա գալիս, ցույց են տալիս։ Բա չունեցողն ինչ անի, չէ որ տեսնում ա, էդ բոլորն ազդում ա»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանն ուզում է ցույց տա, որ հասարակ մարդ է։ «Իբր ուզում ա ասի՝ հասարակ մարդ է, բայց չգիտի, որ դա անշնորհքություն է։ Զզզվանք եմ զգում, գիտեք ուտելուն էէլ ձև կա։ Մարդ ա ամեն տեղ կարողա ուտի, հիմա ես էլ կարող ա փողոցում ինչ-որ բան ուզենամ, ուտելով գնամ, բայց ոչ թե սենց լփրտամ»,- ասաց նա։

«Լավ ա անում, ցույց ա տալիս ժողովրդին, որ սովորական մարդ ա մեր նման»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է