Ներքին 2 տարի առաջ - 15:10 12-09-2024

Մենք երկու բան ենք արագ անում՝ մեքենա վարելը և ուտելը. Նիկոլ Փաշինյան

Մեր երկրում ամեն ինչ ահավոր դանդաղ է։ Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դժգոհելով երկրի զարգացման տեմպերից։

«Մենք երկու բան ենք արագ անում՝ մեկ ավտո քշելն է, մեկ էլ ճաշի սեղանի շուրջ ենք մեծ արագություն բացում, մնացած ամեն ինչը դանդաղ է:

Որ դանդա՜ղ ոտքդ գազին դնես ու ինչքան հնարավոր է՝ արագություն բացես, ու նաև արագ սնվես, որ հնարավորինս մեծ վնաս տաս առողջությանդ»,– ասաց նա։

Վարչապետն ասաց, թե չի եղել դեպք, որ զինվորական ծառայության հետ կապված որևէ տեղ գնա ու իր աչքը չծակի, որ դանդաղ են շարժվում. «Մենք էլ, որպես կառավարություն, դանդաղ ենք շարժվում»,- խոսոտվանեց Փաշինյանը։

«Մենք ժամանակակից աշխարհից հետ ենք մնում, որովհետև դանդաղ ենք, մեզ վազքն էլ, քայլքն էլ, ամեն ինչն էլ դանդաղ է»,- ասաց վարչապետը։

«Իրադրությունը վերլուծելու ու հասկանալու հմտությունն էլ է դանդաղ, իրավիճակներին արձագանքելու մեր մենթալիտետն էլ է դանդաղ։ Արագություն է պետք. արագությունը պրոֆեսիոնալիզմի մաս է, քանի որ կարող է շատ լավ փրկարար լինել, ամեն ինչ շատ լավ իմանա, սակայն այդ «կրանթը» բացելու արագությունը մարդկանց կյանքերի հետ է կապված։ Մեր շտապօգնության ծառայությունն էլ է դանդաղ»,- հայտարարեց նա։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան