Արտաքին 5 տարի առաջ - 16:53 02-10-2021

Ադրբեջանը հայտարարել է հօգուտ Հայաստանի լրտեսություն կատարած կասկածյալի կալանավորման մասին

Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայությունը հայտարարել է հանրապետության քաղաքացու ձերբակալության մասին՝ հօգուտ Հայաստանի լրտեսության գործով:

«Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում առաջացել են հիմնավոր կասկածներ առ այն, որ Ադրբեջանի քաղաքացին՝ 1970 թ. ծնված Զաքիև Այդին Զաքիօղլուն, իրականացրել է լրտեսություն՝ ի վնաս Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, պետական ​​անվտանգության և պաշտպանունակության, աջակցել է հայկական հատուկ ծառայություններին՝ իրականացնելու մեր երկրի դեմ թշնամական գործողություններ»,- ասվում է հատուկ ծառայությունների հաղորդագրության մեջ:

Զաքիևը, հետաքննության վարկածով, երրորդ երկրի տարածքում գտնվող միջնորդների միջոցով ստացել է հանձնարարություններ հայկական հատուկ ծառայությունների կողմից և կատարել դրանք: Բացի դրանից, նրան «հանձնարարել են իր գործունեության մեջ ներգրավել նաև այլ անձանց»:

«Նա, մասնավորապես, տեղեկատվություն է փոխանցել Ադրբեջանի զինված ուժերի անձնակազմի լրակազմի վերաբերյալ, աջակցել է հայկական հատուկ ծառայություններին ապատեղեկատվության նպատակաուղղված տարածման մեջ, որն ուղղված է հանրապետությունում էթնիկ հողի վրա դիմակայություն հրահրելուն»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ձերբակալվածի դեմ գործ է հարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 274 հոդվածով («Պետական ​​դավաճանություն»), նա ձերբակալվել է դատարանի որոշմամբ:

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie