Վրաստանի նախագահը խոստացել է, որ երբեք ներում չի շնորհի Սահակաշվիլիին
copy image url

Վրաստանի նախագահը խոստացել է, որ երբեք ներում չի շնորհի Սահակաշվիլիին

Արտաքին 3 տարի առաջ - 11:08 02-10-2021

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ ներում չի շնորհի պետության նախկին ղեկավար Միխայիլ Սահակաշվիլիին, որին ձերբակալել են ուրբաթ օրը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նա նշել է, որ օրենքի առաջ հավասար են բոլորը:

«Շատերը հարցնում են, արդյո՞ք նախագահը ներում կշնորհի Սահակաշվիլիին, պատասխանը մեկն է՝ պարզ և վերջնական՝ ոչ, երբեք»,- ասել է Զուրաբիշվիլին:

Նրա խոսքով, քաղաքական գործիչը Վրաստան է ժամանել երկրում իրավիճակն ապակայունացնելու նպատակով:

Զուրաբիշվիլին նաև հայտարարել է, որ նախկին նախագահին ներում չի շնորհի, որպեսզի «ազնիվ լինի նրա ռեժիմից տուժած մարդկանց հետ»: