Երևան +14°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 11:40 09-11-2021

Սահակաշվիլիին Ուկրաինա վերադարձնելու կոչով է հանդես եկել Գերագույն ռադայի մինչև 90 պատգամավոր

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորները մտահոգված են Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի ինքնազգացողության վատթարացմամբ, նրանք պահանջում են քաղաքական գործչին տեղափոխել մասնավոր կլինիկա և վերադարձնել Ուկրաինա։ Ուկրաինայի օրենսդիրները համապատասխան դիմում են հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին և երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին։

Սահակաշվիլին Ուկրաինայի քաղաքացի է, մինչև վերջերս նա ղեկավարում էր Ուկրաինայի նախագահին առընթեր Բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեն, իսկ նախկինում զբաղեցրել է նաև Օդեսայի մարզի նահանգապետի պաշտոնը։

Փաստաթուղթը ստորագրել են Գերագույն ռադայի 89 պատգամավորներ, այդ թվում՝ «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան, «Ձայն» խմբակցության ղեկավար Յարոսլավ Ժելեզնյակը, «Բատկիվշչինա» կուսակցության ներկայացուցիչներ, գրում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։